Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:28 20-06-2023

Զարմացած եմ Սերժ Սարգսյանի զարմանքի վրա․ Փաշինյան

Ուզում եմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի ևս մի հայտարարության, որը նա արել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Այդ հարցազրույցը բնականաբար այսօր էլ առկա է համացանցում։ «2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից ու դա հասկանալի է դարձել բոլորին։ Սերժ Սարգսյանը նշել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ։ Սերժ Սարգսյանի պնդմամբ, Ադրբեջանը ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է ու այդպես էլ պիտի շարունակի մնալ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մեջբերումների հետ միասին մի ուրիշ բանի վրա էլ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ 1996, 1999, 2000 թվականների իրավական ուժ ունեցող ու չունեցող միջազգային խոսույթի արտահայտումը 2020 թվականին։ Այս ներքին կապերը իրոք շատ կարևոր են։ Եվ արձագանքելով Սերժ Սարգսյանի՝ վերը նշված մեջբերումներին, ուզում եմ ասել, որ զարմացած եմ Սերժ Սարգսյանի զարմանքի վրա։ Ինչու պիտի Ադրբեջանը ԼՂ հարցը իր ներքին հարցը չհամարեր այն բանից հետո ,երբ Հայաստանը հենց Սարգսյանի ձևակերպմամբ փոխզիջում է արել ու մադրիդյան սկզբունքների ընդունմամբ զրոյացրել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման 1989 թվականի որոշումն ու ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը։ Սա, կրկնում եմ, մի ֆունդամենտալ խնդիր էր, որը Ադրբեջանը լուծեց մադրիդյան սկզբունքերով»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում