Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին
copy image url

Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին

Ներքին 1 տարի առաջ - 22:27 19-06-2023
Հունիսի 19-ին, ժամը 19:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված