Ներքին 3 տարի առաջ - 21:16 19-06-2023

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրաունհոֆերի արտադրական համակարգերի և կոնստրուկցիոն տեխնոլոգիայի ինստիտուտ

Գերմանիայի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրաունհոֆերի արտադրական համակարգերի և կոնստրուկցիոն տեխնոլոգիայի ինստիտուտ: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահն ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Էքարտ Ուլմանի ուղեկցությամբ շրջել է ինստիտուտում և ծանոթացել վերջինիս գործունեության հիմնական ոլորտներին:

Պրոֆեսոր Ուլմանը նշել է, որ ինստիտուտն ունի 76 մասնաճյուղ և սերտորեն համագործակցում է գիտական կենտրոնների հետ հենվելով գիտական արդյունաբերության զարգացման սկզբունքների վրա:

Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ հաջողությամբ համագործակցում են նաև Մատենադարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Ինժեներական քաղաքի հետ, ինչպես նաև ցանկություն հայտնեց փոխգործակցային կապեր հաստատել Թումո կենտրոնի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծեց, որ իր հնարավորությունների սահմաններում լիովին պատրաստ է աջակցել հայ և գերմանացի մասնագետների համատեղ նախաձեռնությունների իրականություն դառնալուն և Հայաստանում գիտական արդյունաբերության ոլորտում գերմանական լավագույն փորձի ներդրմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա աշխատանքային քննարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը