Ներքին 3 տարի առաջ - 18:24 19-06-2023

Աննա Վարդապետյան գերադասում է անտեղյակ մնալ բռնություններից

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր փաստաբանները Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել՝ ակնկալելով, որ Վարդապետյանը դրանով հնարավորություն կունենա ծանոթանալու տեղի ունեցող իրադարձություններին, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքերին: Նրանք վստահեցնում էին, որ հեռուստացույցը, բացի Հանրային Հեռուստատեսությունից, նաև այլ ալիքներ է բռնում, և այդ ալիքներով ինքը հնարավորություն կունենա տեղեկանալու փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերից։

Հեռուստացույցը, սակայն, Աննա Վարդապետյանն այդպես էլ չընդունեց։ Մոտավորապես մեկ ժամ անց այն նույն տեղում էր, որտեղ թողել էին փաստաբանները՝ Դատախազության դիմաց։

Oragir.News-ը տեղում ծառայություն իրականացնող աշխատակիցներից փորձեց ճշտել, թե ինչու նվերն այդպես էլ հասցեատիրոջը չի փոխանցվում։

Պահպանություն իրականացնող աշխատակիցները նշեցին, որ չեն էլ պատրաստվում հեռուստացույցը վերև բարձրացնել՝ այն պատճառաբանությամբ, որ էլեկտրոնային սարքավորումներ չի թույլատրվում ներս մտցնել։

Դիտարկմանը, թե ինչն է խանգարում, որ ստուգեն՝ պարզեն, որ ամեն բան անվտանգ է ու նվերը հասցեատիրոջը փոխանցեն, մեր զրուցակիցն ասաց՝ չի կարելի։

Հարցինք նաև, որ եթե որևէ մեկը փորձի հեռուստացույցը վերցնել, ինչ են անելու, նա պատասխանեց՝ մերը չի, ոչինչ։

Ստացվում է, Աննա Վարդապետյանն այդպես էլ անհաղորդ ու անտեղյակ է մնալու ոստիկանական բաժանմունքում քաղաքացիների ու փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնություններից։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել