Ներքին 3 տարի առաջ - 14:39 17-06-2023

Արցախի խանութներում աժիոտաժ է․ մարդիկ նորից փորձում են պարեն պահեստավորել

«Իմ տեսադաշտում ամեն դեպքում ես չեմ տեսնում, որ ինչ-որ քայլեր կատարվեն, վիճակը ծանր է, նույնիսկ թույլ չեն տալիս՝ «Կարմիր խաչը» հումանիտար բեռներ բերի, հիվանդների տեղափոխի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով այս պահին Արցախում տիրող իրվիճակից։

Խոսելով այս պահին բնակչության հոգեվիճակից՝ Գալստյանը նկատեց. «Արցախի խանութներում մի քիչ աժիոտաժ է ընկել, մարդիկ նորից մեծ քանակությամբ եղած պարենից փորձում են պահեստավորել, հիասթափված են օրվա իշխանություններից»։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով ճանապարհը փակ է, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նույնիսկ հումանիտար բեռների մուտքը Արցախ։

Գալստյանը նշեց, որ այս ստեղծված իրավիճակի պատճառը զիջողական, պարտվողական կեցվածքով՝ Ադրբեջանի նախապայմանների ընդունումն է, որը հասցրեց սրան։

«Սա հերթական քայլն է, ինչ-որ նոր պայման պետք է Ադրբեջան առաջադրի ,և այդ պայմանը ընդունելուց հետո կբացվի կամ չընդունելուց հետո չի բացվի, մինչև որ ընդունեն։ Առայսօր Ադրբեջանի կողմից եղող բոլոր քայլերը նպատակաուղղված են եղել մի կետի՝ Արցախը ընկճելուն, Արցախի իշխանություններին, ինչպես նաև Արցախի իշխանություններին իրենց ենթարկեցնելուն»։

Հարցին, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջը, Գալստյանը պատասխանեց. «Տարբեր պահանջներ կան, կարող է պահանջ դրվել՝ զինտեխնիկայի դուրսբերում Արցախից, կարող է լինել Բաքու-Ստեփանակերտ շփման պահանջ, ինչու չէ նաև կարող են անցակետում անձնագրեր բաժանել, տարբեր պահանջներ կարող է դրվել, հերթականության մասով հնարավոր է սխալվեմ, բայց նրանց շատ քայլեր ուղղված են, այսպես ասած, ինտեգրացիոն քաղաքականությանը»։

Գալստյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը իր առջև նպատակ է դրել և գնում է դրա հետևից։

«Նրանք նպատակ են դրել և քայլ առ քայլ գնում են այդ նպատակի հետևից, իսկ մեր կողմից ընդամենը նախապայմանները ընդունելու քաղաքականությամբ փորձում են առաջ շարժվել»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը