Ներքին 3 տարի առաջ - 13:15 17-06-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:

Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատում եմ հայկական կողմի հանձնառությունը նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը։ Լիահույս եմ, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար։

ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի իրականացման համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը և լիահույս ենք, որ այն կկրի տևական բնույթ։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը