Ներքին 3 տարի առաջ - 21:31 16-06-2023

Ավտովթար-վրաերթ Արագածոտնի մարզում. մեքենաները բախվել են իրար, ապա 12-ամյա աղջկան․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 16-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Audi մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում դեպի սովետական տարիներից հայտնի «Աշտարակ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել է կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Chevrolet-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված վայրով անցնող մոտ 12-ամյա աղջկան, ապա Audi-ն էլ բախվել է կայանված Range Rover-ին, որն էլ բախվել է կայանված Toyota Alphard-ին:

Վրաերթի ենթարկված երեխային առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև «Աշտարակ» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աշտարակ ԲԿ-ից էլ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթար-վրաերթի մասին ՊԾ Արագածոտի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան