Ներքին 3 տարի առաջ - 21:03 16-06-2023

Արարատ քաղաքում վթար է տեղի ունեցել. կա արգելափակված քաղաքացի

Հունիսի 16-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։