Ներքին 3 տարի առաջ - 18:30 16-06-2023

«Հայաստան» դաշինքն Աշոտյանին աջակցելու է, բայց թե ինչպես դա կդրսևորվի, չեն կարող ասել

Այսօր 2 ամսով կալանավորվել է ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ ՀՀԿ-ի փոխնախագահը՝ Արմեն Աշոտյանը։

Oragir.News-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեց, թե հնարավոր համարո՞ւմ են, որ 2 խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները համատեղ ակցիաներ վերսկսեն՝ հաջակցություն Արմեն Աշոտյանի։

Վարդանյանը պատասխանեց, որ երեկ ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց՝ գնահատելով սա որպես քաղաքական հետապնդում։

«Սա մեր գնահատականն է, որից էլ բխելու է ամբողջական աջակցությունը Արմեն Աշոտյանին այս ամբողջ ընթացքում։ Ես չեմ կարող ասել, թե աջակցությունը ինչպես կդրսևորվի, նկատի ունեմ, որ դա կախված է Արմեն Աշոտյանի իրավունքները պաշտպանող թիմից, իր քաղաքական թիմից։ Մենք ամբողջապես սատարում ենք, սատարելու ենք, բարձրաձայնելու ենք այն անհերքելի փաստը, որ Արմեն Աշոտյայնն այժմ գտնվում է անազատության մեջ բացառապես իր քաղաքական հայացքների պատճառով, այս իմաստով՝ սա դասական քաղաքական հետապնդում է»։

Դիտարկմանը, թե այսինքն՝ աջակցում են, սակայն թե ինչ գործողություններ են լինելու, հնարավոր չէ ասել, նա պատասխանեց՝ այո, դա կապված է նրա անմիջական թիմից, քաղաքական կուսակցությունից, թե ինչ քաղաքականություն կորդեգրվի։

«Մենք ամեն ինչում սատարելու ենք։ Ամեն առիթով ինքներս էլ բարձրաձայնելու ենք, որ քաղբանտարկյալների թիվը ևս մեկով ավելացավ ի դեմս Արմեն Աշոտյանի, այս մասին մենք խոսելու ենք և՛ ներքին հարթակներում, և՛ օտարերկրյան գործընկերների հետ շփումներում»։

Նա նաև նշեց, որ այցելությունը Աշոտյանին կալանավայրում ինքնըստինքյան ենթադրվող բան է, անպայման այցելություններ լինելու են։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը