Ներքին 3 տարի առաջ - 14:50 16-06-2023

Դատապարտում եմ Արմեն Աշոտյանի կալանավորումը․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատապարտել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։

«Դատապարտում եմ Արմեն Աշոտյանի կալանավորումը, ինչպես նաև ցանկացած քաղաքական գործչի ազատազրկում՝ առանց մեղքը ապացուցված լինելու, և օրինական ուժի մեջ մտած, հիմնավոր դատավճռի:
Այս իշխանության համար կալանքը հակառակորդների դեմ պայքարի հիմնական միջոց է դարձել այն պայմաններում, երբ իրենք այլևս զբաղված են հայրենիքի բացահայտ հանձմամբ, և օր օրի կորցնում են նույնիսկ իրենց ընտրած քաղաքացիների աջակցությունը:

Այս քաղաքական հոգեվարքը սակայն հավերժ չի, ամեն մեկին էլ կալանավորել հնարավոր չի, իսկ յուրաքանչյուր ազատազրկվածի փոխարեն, պայքարի դուրս կգան նորերը: Վաղ թե ուշ, մենք կազատվենք այս իշխանությունից և իր բերած հոռի բարքերից, եթե նույնիսկ ստիպված լինենք դրա համար վճարել սեփական ազատությամբ, մինչ այդ կամք և տոկունություն եմ ցանկանում նրանց ապօրինությունից տուժած բոլոր անձանց»,- գրել է Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է

Ձեզ գուցե հետաքրքրի