Ներքին 3 տարի առաջ - 23:19 15-06-2023

Ստրասբուրգում Գրիգոր Մինասյանը ներկայացրել է դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները

Հունիսի 12-13-ը երկօրյա աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ Օ՛Լիրի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

Քննարկվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն:

Նախարար Գրիգոր Մինասյանը հյուրընկալվել է նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է