Գյումրիում «ռազբորկա» է եղել թուրքական դրոշի լոգոտիպի պատճառով
copy image url

Գյումրիում «ռազբորկա» է եղել թուրքական դրոշի լոգոտիպի պատճառով

Ներքին 1 տարի առաջ - 15:20 09-06-2023
Oragir.News-ին փոխանցել են, որ օրերս Գյումրիի «Վանատուր» ռեստորանային համալիրում «ռազբորկա» է եղել Գյումրիի քաղաքապետի մտերիմներ Սահակ Սահրադյանի, Մկրտիչ Մանուկյանի և Գյումրիում ընդդիմադիր, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի միջև։

Խնդիրը ծագել է հունիսի մեկին քաղաքապետարանի կողմից երեխաներին բաժանված կարմիր դրոշների պատճառով, որը նմանություն է ունեցել թուրքական դրոշին։ Հարցերը պարզելու ժամանակ դրոշի հեղինակ Մկրտիչ Մանուկյանը փորձել է դանակահարել Կարապետ Պողոսյանին։ Միջադեպին խառնվել են ռեստորանի աշխատակազմը։

Փորձեցինք պարզաբանում ստանալ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանից, վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։

Մեր աղբյուրի պնդմամբ՝ վիճաբանությունը չի ավարտվել, իրականում եղել է վիճաբանություն և Վանատուր ռեստորանային համալիրի աշխատակիցները հազիվ են Մկրտիչ Մանուկյանին հանել տարածքից։

Նշենք, որ Մկրտիչ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի պետ Լիլիթ Թովմասյանի ամուսինն է։