Թուրք վարորդը դժգոհում է, որ Հայաստանում թուրքերի նկատմամբ թշնամանքը շարունակվում է

Արտաքին 1 տարի առաջ - 14:00 09-06-2023
Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայումս ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացին, և տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին երկու երկների միջև առկա խնդիրներն այնքան խորը արմատներ ունեն, որ դրանք հնարավոր չի լինելու մի քանի տարում, անգամ տասնամյակում հաղթահարել։

Մասնավորապես վերջին օրերին սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Հայաստանում՝ մասնավորապես Բագրատունյաց պողոտայով երթևեկող թուրք վարորդը դժգոհում է, որ հայերի շրջանում դեռևս շարունակվում է թուրքերի նկատմամբ առկա թշնմանանքը։ Վերջինս տեսանյութի սկզբում կոչ է անում այն մարդկանց դիտել իր տեսանյութը, ովքեր նշում են, որ Հայաստանում թուրքերի համար որևէ խնդիր չկա։

Թուրք վարորդը տեսանյութում նաև դժգոհում է, որ երբ հայ վարորդները թուրքական դրոշով մեքենա են տեսնում, անպայման փորձում են շրջանցել այդ մեքենան,ինչը հայերի կողմից թշնամանքի դրսևորում է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի