Ուղիղ եթեր
Կուսակցությունը, որուն կպատկանիմ, կկոչվե հայոց ազգ․ այսօր Արշակ Չոպանյանի հիշատակի օրն է
copy image url

Կուսակցությունը, որուն կպատկանիմ, կկոչվե հայոց ազգ․ այսօր Արշակ Չոպանյանի հիշատակի օրն է

Մշակույթ 2 տարի առաջ - 22:25 08-06-2023
Արշակ Չոպանյանն ատում էր կուսակցական ներքին կռիվները։ Վստահ էր՝ Հայոց դատը արդարացի լուծում կստանա, եթե մեր բոլոր ուժերը միավորենք։

Այսօր գրական քննադատ, բանաստեղծ Արշակ Չոպանյանի հիշատակի օրն է։

Չոպանյանը ծանր մանկություն է ունեցել։ Մայրը շուտ է մահացել։ Մոր մահից հետո երեխային այծի կաթով են կերակրել։ Այդ մասին լուսանկարիչ Էդգար Շահինը գրել է․ «Այծի կաթով քեզ սնուցած են, այծի բնավորություն ստացած ես։ Ցանկացած ես միշտ բարձունքները մագլցիլ»։



Լինելով մշակութապատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Նրա տանը մշտապես հավաքվել են արևմտահայ մշակույթի նշանավոր դեմքերը, սրտի թրթիռով համարձակ քննադատի մի ոգևորիչ խոսքին են սպասել սկսնակները։

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։

Շատ ծանր է տարել հայոց ջարդերի փաստը։ «95-ի Պոլսո ջարդերը զիս ցնցեցին, իմ մեկուսացած գաղափարականի հանդարտությունը ամոթալից ու հանցապարտ ցույց տվին ինծի։ Կյանքիս ամենեն խորին կերպարանափոխություններեն մեկը կրեցի»,- ասել է նա։

Ահա այս իրադարձություններից հետո Չոպանյանն ակտիվորեն սկսեց մասնակցել նաև քաղաքական կյանքին՝ փորձելով ամեն կերպ պաշտպան կանգնել հայ ժողովրդի իրավունքներին Թուրքիայում։



Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։

Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։

Ահաբեկված համիդյան բռնություններից՝ փախել և հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ 1954 թ․ հենց այս օրը օտարության մեջ մահկանացուն կնքեց և օտար հողում թաղվեց ևս մի հայ գործիչ, որը երազում էր կյանքի գոնե վերջին տարիներն ապրել հայրենիքում։

«Որպեսզի ապահով ըլլամ, թե պանդուխտ ծնած, պանդուխտ ըլլած ոսկորներս պիտի կարենան հանգճիլ մեր տոհմային, հինավուրց հողին մեջ, ուր կքնանան մեր ազգը կերտող ու դարերի ընթացքին զայն պահպանող ու զարգաղնող նախահայրերս»,- իր վերջին ցանկությունն այսպես էր ձևակերպել Չոպանյանը։



Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor