Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:18 08-06-2023

ՔՊ-ական Սուրոն զըռ չոբան էր, հիմա գալստուկ է կապում, ուզում է՝ բոլորը խոնարհվեն իր առաջ

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բնակիչները պահանջում են, որ ամենախիստ պատժին արժանացնեն ՔՊ-ական պաշտոնյա, ՋՕԸ տնօրեն Սուրեն Թորոսյանին, որը երեկ ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչին։

«Սուրեն Թորոսյանը մեր համայնքի բնակիչ է, բոլորս շատ լավ ճանաչում ենք իրեն։ Ինքն անգրագետ է, Թումանյանի ասած՝ «զըռ չոբան», բայց հիմա գալստուկ կապող տղա է դարձել։

Երեկ եկել, դեղը փչել է մեր համագյուղացու աչքերին ու դուբինկով ծեծել է, իսկ իրեն մեր իշխանություններն են դուխ տվել։

Գյուղապետարանի դեմն իրեն գլխով չպետք է բարևեն, այլ պետք է մոտենան ձեռքով բարևեն, մի հատ խոնարհվեն․․․»,- պատմեցին Արագածավանի բնակիչները։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել է Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը