Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:50 07-06-2023

«Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան

Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան։

«Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։

Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

«Վերջին օրերին և տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բայց ես լավ լուր ունեմ: Մեր սիրելի Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը», վերդառնում է Երևան, ասել է թե՝ երևանացիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը, ոմանք այստեղ սիրահարվել են, որոշները ամուսնացել»,- նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքերով՝ Երիտասարդության պալատը սիրել են շատ շատեր, որոշները չեն սիրել, բայց որևէ մեկին այս կառույցը անտարբեր չի թողել. «Ես ցավում եմ, որ չսիրողներից որոշները ունեցել են նաև իշխանություն և կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե ինչքան պիտի չսիրես երևանցիներին և Երևանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը, երևանցիների աչքի առջև վերացնես, կոտրես ողնաշարը երևանցիների»։

«Արթուր Թարխանյան» կենտրոնի ղեկավար Անահիտ Թարխանյանն ասաց, որ նախագծի իրականացման համար միջոցներն հավաքվելու են քաղաքացիների կողմից իրականացված հանգանակությամբ։

«Կան շատ մեծահարուստներ, ովքեր առաջարկում են ֆինանսավորել նախագիծը, բայց մեր մոտեցումն այն է, որ նախագիծը, ինչպես նախորդ դեպքում էր՝ պետք է իրականացվի ժողովրդի կողմից կատարված հանգանակություններով, որպեսզի լինի ժողովրդինը»։

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան

Ձեզ գուցե հետաքրքրի