Արտաքին 3 տարի առաջ - 15:45 06-06-2023

Իրանը, որն օգնում է ՌԴ-ին սպանել ուկրաինացիներին, երբեք միջուկային զենք չի ստանա. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Իրանը, որն օգնում է Ռուսաստանին սպանել ուկրաինացիներին, երբեք միջուկային զենք չի ստանա։ Այս մասին Բլինքենն ասել է ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեի կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում ունեցած։

Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է տնտեսական ճնշման հետ մեկտեղ օգտագործել դիվանագիտական ​​ուղիները։ Նրա խոսքով՝ եթե Իրանը հրաժարվի դիվանագիտության ուղիներից, ապա, ինչպես ԱՄՆ նախագահ Բայդենը բազմիցս հայտարարել է, կդիտարկվեն բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Իսրայելի պաշտպանության հարցում ԱՄՆ-ի հանձնառությունն անսասան է։ Նրա համոզմամբ՝ իրանական ռեժիմը վտանգ է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար։

«Իրանը ագրեսիա է իրականացնում ողջ տարածաշրջանում և իր սահմաններից դուրս, մասնավորապես՝ ռուսական բանակին տրամադրում է անօդաչու սարքեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայում խաղաղ բնակիչներին սպանելու և ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանը բարձր տեխնոլոգիական զենք է մատակարարում Իրանին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել