Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:06 06-06-2023

15 միլիոն դոլարի ոչ թե աջակցություն, այլ ներդրում Ջերմուկում

Այս պահին քաղաքում հանգստացողները շատ քիչ են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Հայրիկ Ստեփանյանը՝ խոսելով քաղաքի զբոսաշրջիկների թվից։

Ստեփանյանը, խոսելով Ջերմուկում իրականացվող 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրից, ընդգծեց. «Դա մասնավոր ծրագիր-շինարարություն է իրականացվում ընդամենը։ Այդտեղ մասնավոր առողջարան կար, գնել են, վերանորգում են։ Դա մասնավոր ներդրում է, ինչ-որ մեկը գնել է, իր գումարներն է ներդնում, վերակառուցում է»։

Հարցին, թե առանձին բիզնեսների պետության կողմից աջակցություն տրամադրվել է, թե ոչ՝ պատասխանեց. «Մի անգամ հոսանքի և գազի ծախսեր են հատուցել և վերջ, ուրիշ որևէ աջակցություն չի եղել։ Այդ աջակցությունն էլ տրվել է ոչ բոլորին»։

Ստեփանյանը նշեց, որ այդ վերականգնվող հյուրանոցը բավականին մեծ է, իսկ հեռանկարներ, թե հանգստացողներ կլինեն, չի կարող ասել․ «Դա ավելի շատ կապված է անվտանգային հարցերի հետ»,- եզրափակեց Ստեփանյանը։