Երևան +19°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:29 06-06-2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։