Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 10:00 06-06-2023

Երբ պոպուլիզմը խեղդում է․ Արայիկ Հարությունյանը և փարոսիկներ է ուզում, և դժգոհում մեքենայից

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում ավելացրել է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ենթակա են կահավորման կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կարմիր առկայծող փարոսիկներով։

Ցանկում ներառվել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայողական տրանսպորտային միջոցը։ Հենց հաջորդ օրը Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են ծառայողական մեքենաների թիվը նվազելու փոխարեն տարեցտարի ավելանում։ Այնինչ, իշխանությունները նախընտրական խոստումների ժամանակ այլ հայտարարություններ էին անում, նաև մետրոյով էին երթևեկում։

Արայիկ Հարությունյանը մի կողմից հայտարարեց, որ ավտոպարկերը պետք է թարմացվեն, քանի որ իրեն սպասարկող մեքենան այնքան հնացած է, և ծախսերն այնքան են թանկացել, որ ինքը ստիպված այդ մեքենայից չի օգտվում, օգտվում է այլ մեքենայից։

Ավելին՝ Հարությունյանը պնդում է, որ հաճախ է լինում, որ ինքը տաքսիով կամ մետրոյով է երթևեկում։



Գործող կառավարության անդամները առանձնանում են փիառվելու ու պոպուլիզմով զարբերաղվելու մոլուցքով։

Մի կողմից Արայիկ Հարությունյանը կառավարության նիստ է բերում իր համար արտոնություն նախատեսող որոշման նախագիծը, որով իրեն իրավունք է վերապահում փարոսիկից օգտվելու, մյուս կողմից էլ առիթը բաց չի թողնում դժգոհելու ծառայողական մեքենայից, ու հերթական անգամ փիառվելու, թե բա՝ ինքը երթևեկում է տաքսիներով ու մետրոյով։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ