Արտաքին 3 տարի առաջ - 17:00 05-06-2023

Պաշտոնական Թեհրանը դատապարտում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որն իր քաղաքացիներին կոչ էր արել առանց հրատապ անհրաժեշտության չմեկնել Իրան։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական ռեժիմով, այլ ոչ թե քաղաքակիրթ Իսլամական Իրանով։

Քանաանին նշել է, որ Իրանի քաղաքականությունը նախկինի պես վիզաները չեղարկելն է։ Նրա խոսքով՝ Իրանը նպատակ ունի շարունակել բարեկամական բնույթի քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակներում:

«Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, բարիդրացիության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից, եթե հրատապ անհրաժեշտություն չկա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի