Ներքին 3 տարի առաջ - 18:47 05-06-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին:

Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ:

Հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվելն են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները:

Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան