copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 30-06-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել կազմակերպության բազմաշերտ գործունեությունը բարեգործական և հումանիտար ոլորտներում:

Պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կազմակերպության կողմից իրականցվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի