Երևան +12°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:26 03-06-2023

Ինչպես են հայերն անցնում ադրբեջանական անցակետով

Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են հայերն անցնում Արցախն Հայաստանից բաժանող ադրբեջանական անցակետով։

Տեսանյութերի ներքո քննարկումներ կան այն մասին, թե արցախցիները լքում են Արցախը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ խնդիրն ամենևին էլ Արցախը լքելու մասին չէ։ «Բավական երկար ժամանակ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս, որ Կարմիր խաչը ծանր հիվանդների տեղափոխեր Հայաստան, ինչպես նաև դեռևս 100-ավոր ընտանիքներ կան, որ կիսված են, այսինքն՝ մի մասը շրջափակման արդյունքում մնացել է Արցախում, մյուսները՝ ՀՀ-ում են։

Արդեն 2 օր է՝ խաղաղապահների միջնորդությամբ և Կարմիր խաչի օգնությամբ նրանք կարողանում են երթևեկել։ Այսինքն, մարդիկ անցակետից օգտվում են ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու դեպքում, բայց որպես այդպիսին ազատ ելումուտ չկա։



Արժանապատիվ որևէ մեկը հաստատ չի գնա ու այդ անցակետով չի անցնի։ Անցնում են հիվանդները, նրանց խնամակալները, կամ այն ընտանիքների անդամները, որոնք կիսված են։ Այսինքն, արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Իհարկե, մենք քննարկումներ ենք ունեցել և խոսել ենք այն մասին, որ եթե կան մարդիկ, որ ուզում են գնալ՝ մենք նրանց որևէ մեկը չի պահում, բայց այդ մասին պետք է բոլորն իմանան։ Մինչ այս պահը որևէ մեկը չի դիմել Արցախից տեղափոխվելու խնդրանքով»։

Նշենք նաև, որ Արցախի տեղեկատվական շտաբը նախօրեին հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ 28 անձ տեղափոխվել է Արցախից Հայաստան, 27-ը՝ Հայաստանից Արցախ։

Ամենից շատ դիտված