Ներքին Տեսանյութ Խոսք 3 տարի առաջ - 20:15 03-06-2023

Կինը շներին կերակրելուց հետո ծեծի է ենթարկվել, ոստիկանները դեպքին լուրջ չեն վերաբերվում

Առավոտյան հայտնել էինք Թաիրովում տղամարդկանց կողմից ծեծի ենթարկված կնոջ մասին, ով ասել էր, որ դեպքից առաջ կերակրելիս է եղել թափառող շներին, ինչի պատճառով տեղի բնակիչներից մի քանիսի հետ վիճաբանություն է եղել, ինչից հետո իրեն մի քանի անգամ հարվածել են։

Oragir.News-ի հետ զրույցում Աննա Մանուկյանն ասաց, որ շատ կենդանասեր է, միշտ կերակրում է դրսում ապրող կենդանիներին, և այդ տարածքում էլ մի քանի շունիկների է կերակրում․ «Այդ տարածքում մոտ 300-400 մետր հեռու մի հյուրատուն կար, մի կին ու տղամարդ եկան, կինը ներկայացավ հաղորդավար՝ Զառա Կարապետյան։

Ինձ ասաց, որ շներին կերակրելով խանգարում եմ իրենց բիզնեսին, ես էլ ասացի, որ ես ոչ մի վատ բան չեմ անում, ընդամենը կերակրում եմ անմեղ կենդանիներին։ Դրանից հետո սկսեցին ինձ վրա բղավել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իմ ու ընտանիքիս հասցեին։ Դրանց հաջորդեցին նաև բռունցքներով հարվածները թևերիս և ուսերիս»,-ասաց կինը։

Նա նշեց, որ դրանից հետո նստել է իր մեքենան, մոտ 100 մետր առաջ ընթացել, հետո զանգահարել ոստկանություն, ապա նրանց հորդորով նաև շտապօգնություն, քանի որ ինքնազգացողությունը վատթարացել է․ «Բժիշկները եկան, ճնշումս չափեցին, հանգստացնող դեղ տվեցին, քանի որ բարձրաձայն լացում էի։ Եկան նաև կենդանասեր աղջիկները։

Ոստիկանների հետ միասին գնացինք Էջմիածնի բաժին և տվեցի հաղորդում դեպքի վերաբերյալ։ Ոստականությունում շատ ուշ վերցրեցին հաղորդումը, ասում էինք՝ ինչու չեք վերցնում հաղորդումը, ասում էին՝ մենք իրավունք ունենք ձեզ մինչև 5 ժամ պահելու, բայց, քանի որ վատ էի ինձ զգում, մոտ 2 ժամ հետո հաղորդումը վերցրեցին, չգիտենք՝ ինչի հետ էր կապված, միգուցե, ցանկություն չունեին, կամ էլ լրջությամբ չէին վերաբերվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ