Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:36 15-07-2023

Որոշ ՔՊ-ականներ լուրջ են վերաբերվում միայն զինված ժողովրդին

Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ կողմ է զենքի ազատ վաճառքին, քանի որ զենքի ազատ վաճառքը ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։

Փորձելով հիմնավորել իր կարծիքն՝ Ասլանյանն ասաց. «Իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն ուզեն, թե չուզեն՝ զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին, պետք է կարողանանք այս հավասարակշռությունը վերականգնել»։

Պատգամավորն ավելացրեց նաև, որ եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի հետ, ով մեզ ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել իր գործընկերոջ հնչեցրած մտքերը։ «Իմ գործընկերոջ մտքերը մեկնաբանելը տեղին չեմ համարում»,- ասաց Աղազարյանը։

Հարցրինք Աղազարյանին՝ իսկ կիսո՞ւմ եք Ձեր թիմակցի այն կարծիքը, որ եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում զինված ժողովրդին, Աղազարյանը պատասխանեց. «Ես, իհարկե, ոչ։ Ես այդպես չեմ կարծում»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վիլեն Գաբրիելյանը, ով հանդես էր եկել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ, նորից չցանկացավ մեկնաբանել Ասլանյանի միտքը։ «Ես չեմ մեկնաբանում իմ գործընկերոջ ելույթը»,- ասաց Գաբրելյանը։

Հարցին՝ եթե ժողովուրդը զինված լինի, ավելի լուրջ կվերաբերվե՞ք ժողովրդին՝ պատասխանեց. «Բացարձակապես իմաստ չեմ տեսնում Ձեր տված հարցի մեջ, չեմ մեկնաբանում»,- ասաց Գաբրելյանը, հաջողություն մաղթեց մեզ և հեռախոսը անջատեց։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար