Ներքին 3 տարի առաջ - 12:46 01-06-2023

Դուք այսօր կարող եք միայն ներողություն խնդրել երեխաներից

Այսօր՝ հունիսի 1-ն՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

Վաղ առավոտից պաշտոնյաները կսկսեն ճաճանչափայլ և ռաբիս շնորհավորանքներ հղել, դրանք փաթեթավորել մանկական անմեղ ժպիտներով, ոմանք էլ իրենց մանկության լուսանկարը կհրապարակեն՝ փորձելով ցույց տալ, որ մանուկ են եղել, սիրում են երեխաներին, փոխադարձաբար սիրված են հասարակության ամենաանկեղծ և մաքուր խավի՝ մանուկների կողմից։

Իսկ մեկ այլ իրականության մեջ՝ մաղթանքներից և լուսանկարներից անդին, մենք ունենք մի ողջ սերնդի կորսված մանկություն և մշուշոտ ապագա։

Իշխանությունը ամենամեծ վնասը ոչ թե մեզ է տվել՝ մեծահասակներիս, որովհետև մենք այսպես թե այնպես գլորում ենք մեր ժամանակը, այլ մեր երեխաներին, ում չգիտենք ինչ հայրենիք ենք թողնում և թողնում ենք արդյոք որևէ բան, թե ոչ․․․։

Հետաքրքիր է՝ վաղը երեխաներին հիշելիս, բարեմաղթանքներ ասելիս որևէ մեկի մտքով անցնելու է ներողություն խնդրել նրանցից, որ խլել են ամենակարևորը՝ արցախցի փոքրիկից՝ հայրենիքը, սյունեցի երեխայից՝ խաղաղությունը, երրորդից՝ հայրիկին, եղբորը, հարազատին․․․։

Երեխաներին խոստումներ պետք չէ տալ, առնվազն պետք է նրանց խաղաղ և առողջ մանկությունը ապահովել, էլ չենք խոսում պետության մյուս պարտականությունների մասին՝ երեխաների առողջության, կրթության իրավունք․․․։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը