Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:06 27-05-2025

Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել

Տիկտոկյան «Winners Club» էջի օգտատերը, ով իր հարթակում վարում է օնլայն դասընթացներ, իր տեսանյութերից մեկում քաղաքացիներին կոչ է անում բանկերից հանել իրենց բոլոր խնայողությունները։ Նրա խոսքով՝ փոխարենը պետք է օգտագործել «կրիպտո» կոչվածը։

«Ժողովուրդ, բանկերը Հայաստանում տրաքում են։ Մեծ բիզնեսները վաղուց հրաժարվել են բանկերից և իրենց գործարքները կատարում են կրիպտոյով»,- նշում է երիտասարդ բլոգերը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը մեկնաբանություն փորձեց ստանալ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից։

ԿԲ մամուլի քարտուղար Հայկ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ն իրավական լծակներ չունի տվյալ օգտատիրոջ նկատմամբ։

«Կենտրոնական բանկը վերահսկում է միայն այն կառույցները, որոնց լիցենզիա է տվել։ Այդ մարդուն մենք ի՞նչ կարող ենք ասել։ Բանկային համակարգը նորմալ գործում է։ Մենք իրավաբանորեն ոչինչ ասել չենք կարող այդ օգտատիրոջը»,- նշեցին ԿԲ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ