Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 27-05-2025

Բաստիոն. Շանթ Հարությունյանը` Սերժի, Ռուբեն Հայրապետյանի և արժեհամակարգի մասին

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն է:

Հյուրի հետ խոսել ենք տարբեր թեմաներից. վերջերս Շանթ Հարությունյանը հյուրընկալվել էր Նարեկ Սամսոնյանի «Իմնեմնիմի» փոդքասթին. վերջինս ասել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն ինչ-որ պայմանավորվածություն է խախտել. Շանթ Հարությունյանը պարզաբանում է, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, և ով է իրականում այն խախտել:

Վերոնշյալ փոդքասթի ժամանակ Սամսոնյանը նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել՝ Շանթ Հարությունյանին բանտարկելով, և որ ցանկացած մարդ նրա փոխարեն այդպես կվարվեր, ինչին ի պատասխան՝ Հարությունյանը «սուկա» է անվանել Սերժ Սարգսյանին, և ուղիղ եթերն անջատվել է:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը բացատրում է, թե ինչու է հենց այդ բառը ասել և ինչու կոնկրետ Սերժ Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանը նոր Նիկոլ է աճեցնում՝ ի դեմս Նարեկ Սամսոնյանի»,- վստահ է Հարությունյանը:

Նրա հետ քննարկել ենք արժեհամակարգն ու դրա էությունը, թե ինչու է հաճախ օրինակներ բերում բանտերի հետ կապված պատմություններից. այս համատեքստում հյուրը ներկայացրեց օրենքով գող Մնջո Ռաֆոյի պատմությունը:

Անդրադարձ է եղել մի շարք ուշագրավ այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին