Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է պատմական գիտությունների դոկտրոր, պրոֆեսոր, Բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը:
Պատմաբանը ներկայացրել է ուշագրավ դրվագներ Անդրկովկասյան սեյմի ձևավորման, Բաքվի 26 կոմիսարների պատմությունից։ Պատմաբանը կարծիք հայտնեց, որ Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև վստահության պակասից կործանվեց հայկական Բաքուն։
Վահան Մելիքյանը հիշեցրեց, որ 1917 թվականին Բաքվում ապրում էր 7 հազար թաթար, 29 հազար թալիշ, 25 հազար հայ, 23 հազար ռուսներ և այլ ազգիներ։
Պատմաբանն անդրադարձել է նաև Թուրքահայաստանի դեկրետի քաղաքական նշանակությանը, ապացուցելով, որ տեքստի հեղինակը Վահան Տերյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։