Ներքին 2 տարի առաջ - 10:35 07-04-2024

Հայ մայրը եղել և մնում է մեր ազգային ինքնության և արժեհամակարգի անդավաճան պահապանը․ Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առիթով․

«Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով...

Հայ կինը և հատկապես հայ մայրը եղել և մնում է մեր ազգային ինքնության և արժեհամակարգի անդավաճան պահապանը՝ չկոտրվելով նույնիսկ անհավանական դժվարին պայմաններում և մշտապես հավատալով բարու հաղթանակին:

Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և ամենայն բարիք: Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն մեր ընտանիքներից»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի