Խնդիրը ոչ թե դպրոցն է, այլ հենց Անուշ Զուրաբյանը. Զովունու ուսուցիչների պատասխանը

Ներքին Տեսանյութ 12 ժամ առաջ - 21:56 27-05-2025
Օրեր առաջ Oragir.News-ի հյուրը Անուշ Զուրաբյանն էր, ով պատմեց, որ Զովունու դպրոցի միջադեպից հետո ստիպված է եղել երեխային հանել դպրոցից։

Oragir.News-ը այցելեց Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց՝ հանդիպելու ուսուցիչների և տնօրենի հետ։ Ուսուցիչները նախընտրեցին չերևալ տեսախցիկի առաջ՝ նշելով, որ Անուշ Զուրաբյանն իրենց պարբերաբար դարձնում է թիրախ՝ սքրինշոթ անելով լրատվամիջոցներին տված հարցազրույցներից և մեկնաբանելով դրանք վիրավորական ու վարկաբեկող կերպով, ինչը լուրջ սթրես է իրենց համար։

Նրանց խոսքով՝ երբևէ երեխային չեն նվաստացրել, հակառակը, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել՝ գիտակցելով ծնողի վարքի առանձնահատկությունները։ Երեխան մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, ղեկավարել խմբեր, և դպրոցը աջակցել է նրա առաջնորդական հատկանիշների դրսևորմանը։

Ուսուցիչները վստահեցրին՝ ոչ մի անգամ չեն սահմանափակել նրա իրավունքները, իսկ խնդիրը առաջացրել է հենց ծնողը՝ երեխային տրամադրելով ուսուցիչների դեմ։

«Անընդհատ նշում է իմ անունը՝ ասելով, թե կոպիտ եմ եղել իր երեխայի նկատմամբ։ Բայց եկեք պատմությունը սկզբից սկսենք. Սոֆյան՝ նրա դուստրը, մշտապես վիրավորում էր ուսուցիչներին։ Վերջին դեպքը, երբ մի երիտասարդ ուսուցչի ասել էր՝ «բայց դու մանկավարժական կրթություն ունե՞ս», ես դասամիջոցին նրան շշուկով ասացի՝ ինչու ես վիրավորում ուսուցիչներին։ Ասաց՝ գիտե՞ք, ինձ չեն սիրում։ Հարցրի՝ ինչից ես այդպես մտածում, պատասխանեց՝ որովհետև մայրիկս է նրանց մասին այդպես խոսում։

Խոսեցի նրա հետ շատ նրբորեն, բայց սկսեց լացել։ Հարցրի՝ Սոֆյա ջան, հո խնդիրներ չունե՞ս։ Դրանից հետո դասավանդել եմ նրան, թեստում թերացել է, ստացել է 8 ու սկսել է ինձ ահաբեկել, թե պետք է 9 դնեմ քառորդի վերջում»,- ասաց Ս. Հակոբյանը։

Մյուս ուսուցիչներն էլ ընդգծեցին՝ Զուրաբյանը որտեղ էլ հայտնվում է, այնտեղ խնդիր է ստեղծվում.

«Չի կարող ամբողջ գյուղը սխալ լինել, ինքը՝ ճիշտ։ Զովունիում բոլորը գիտեն՝ խնդրահարույց անձ է։ Նա է դրամահավաք կազմակերպել էքսկուրսիայի համար, իսկ գումարները չի վերադարձրել ծնողներին»։

«Մեր դպրոցում, հատկապես ուսուցիչների մասնակցությամբ, դրամահավաք երբևէ չի եղել։ Արդեն այնքան ենք լսել այդ նույն մարդուց, ծաղիկ բառն անգամ չենք ուզում լսել։ Վերջին զանգին անգամ թույլ չտվեցինք երեխաներին ծաղիկ նվիրել ուսուցիչներին, չնայած դա ընդամենը հարգանքի նշան է»,- ավելացրեց մեկ այլ ուսուցիչ։

Նրանք նաև նշեցին, որ Զուրաբյանը թիրախավորում է ոչ միայն իրենց, այլ նաև ուսուցիչների ընտանիքները, ինչը չափազանց ցավալի ու անընդունելի է. «Զովունիում բոլորը մեզ ճանաչում են ու հարգում, բայց այս ամենից հետո շատ վատ ենք զգում, հոգեպես ծանր ազդեցություն է թողնում»։

Դպրոցի տնօրենն իր հերթին կոչ արեց Անուշ Զուրաբյանին չմիջամտել դպրոցի ներքին գործերին և առավել ևս չներքաշել ուսուցիչների ընտանիքներին այս ամենի մեջ. հակառակ դեպքում ստիպված կլինի հարցը տեղափոխել իրավական դաշտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:09 Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց
21:06 Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել
17:35 Պարեկները բռնել են Երևանում կանաչ դիմակով շրջող երիտասարդին
22:14 Մեր գյուղը քարտեզից դուրս է, դաժը ղեկավարները չիդեն տեղը. Իսահակյան գյուղի բնակիչ
17:20 Վարդան Ղուկասյանին («Դոգ») մեղադրում են մանկապղծության մեջ․ Հրապարակ
21:56 Խնդիրը ոչ թե դպրոցն է, այլ հենց Անուշ Զուրաբյանը. Զովունու ուսուցիչների պատասխանը
12:20 Լարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
19:36 Գիշերը բաց աչքով եմ լուսացնում. Դեբեդի ափին վախով ապրող տատիկը
13:50 Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը
14:25 Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է