Ներքին 1 տարի առաջ - 21:49 27-05-2025

Պարեկների փայլուն վնասազերծումը՝ Երևանում․ սրբիչով դիմակավորված տղամարդը պատրաստվում էր ավտոմեքենաներ թալանել․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ հերթական անգամ ծառայություն են իրականացրել բակային հատվածներում, որի արդյունքում նույն գումարտակի նույն վաշտի պարեկներ Հրայր Սանոսյանը և Վահե Ստեփանյանը Նորք Մարաշ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում նկատում են դիմակավորված մի քաղաքացու։ Պարեկներ Հ․ Սանոսյանը և Վ․ Ստեփանյանը, երբ փորձում եմ մոտենալ այդ քաղաքացուն, վերջինը նրանց տեսնելով դիմում է փախուստի։ Մոտ 800 մետր պարեկները հետապնդում են կանաչ գույնի սրբիչից հարմարեցված դիմակով դիմակավորվածին ու հասցնում են նրան վնասազերծել, ապա տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվում են ռեզինե ձեռնոցներ, զիպ փականով ընդհանուր 1.05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և ավտոմեքենաներ ու ավտոտնակներ բացելու համար հարմարեցված հատուկ գործիքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, ինչպես նաև կասկածյալը և իրեղեն ապացույցները ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնվածը Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Թ․-ն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը փորձել է նշված վայրից մի քանի ավտոմեքենաներ թալանել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին