Մամուլ 3 տարի առաջ - 08:39 31-05-2023

ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին եւ վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչեւ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։ Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրեւ «կարեւոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին եւ չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։

Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական եւ թե՛ մասնավոր ոլորտներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա