Ներքին 10 ամիս առաջ - 22:13 28-05-2023

Մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի պարսպի հատվածը


Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:

Փլուզման հետևանքով տուժածներ չկան։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։