copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:14 28-05-2023

Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն

Մայիսի 27-ին, ժամը 21։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Կապան քաղաքի Վաչագան թաղամասի մոտակայքում: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ Վաչագան թաղամասում հայտնաբերել են Հ. Ք․-ին (ծնված 1976 թ.):