Արտաքին 3 տարի առաջ - 16:30 27-05-2023

Ուկրաինայի ռադան առաջարկում է Վրաստանն անվանափոխել Սաքարթվելո

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել Սաքարթվելո, այս մասին համապատասխան օրինագիծը հրապարակվել է ռադայի պաշտոնական կայքում։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օրինագծում նշվում է, որ Ուկրաինան պետք է պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև ԶԼՄ-ներում Վրաստանի փոխարեն օգտագործի Սաքարթվելո պաշտոնական և պատմական անվանումը։ Բացի այդ առաջարկվում է նաև վրացի ժողովրդին պաշտոնապես անվանել քարթվելներ։

Օրինագծի հեղինակների համոզմամբ՝ նման քայլը կօգնի մերձեցնել Կիևն ու Թբիլիսին, ինչպես նաև ազատվել երկրի «ռուսացված» անվանումից։

Նշենք, որ Սաքարթվելոն այն անվանում է, որով վրացիներն անվանում են իրենց երկիրը։ Այն թարգմանվում է որպես «Քարթվելների երկիր»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ