Արտաքին 3 տարի առաջ - 14:30 27-05-2023

Թեհրանը պնդում է՝ Զելենսկու հակաիրանական հայտարարություններն ուղղված են արևմտյան օգնության մեծացմանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հակաիրանակն հայտարարությունները։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Քանաանին Զելենսկու հայտարարությունները որակել է որպես քաղաքական շոու, որը պարունակում է անհիմն պնդումներ։

Քանաանին շեշտել է՝ պաշտոնական Թեհրանը մշտապես հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում պատերազմին և դրա շարունակմանը և շատ է ցավում Ուկրաինայի ժողովրդի տառապանքների համար։ Նրա խոսքով՝ իրանական կողմն ընդգծում է քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ դրանով հնարավորինս շուտ պատերազմին վերջ տալու համար։

Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝ Իրանի դեմ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումների կրկնությունը համահունչ է հակաիրանական քարոզչությանը և լրատվական պատերազմին։ Իրանի ԱԳՆ խոսնակը պնդել է, որ Զելենսկու քաղաքական շոուն պայմանավորված է վերջինիս՝ արևմտյան երկրներից հնարավորինս շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելու ցանկությամբ։

Միևնույն ժամանակ Քանաանին նշել է, որ նման մեղադրանքների բարձրացումը և նման քաղաքական շոուների ցուցադրումը չեն փոխի ուկրաինական պատերազմի իրականությունը։ Նա միևնույն ժամանակ վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու հարցում՝ ընդգծելով, որ արդեն իսկ իրականացված հետաքննությունը փաստում է, որ նրանց պնդումներն անհիմն են, և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նման մեղադրանքների հետևում կան կոնկրետ քաղաքական նպատակներ և դրդապատճառներ։

Նշենք, որ օրեր Զելենսկին Իրանի իշխանություններին կոչ էր արել վերանայել Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը և չաջակցել Մոսկվային ուկրաինական պատերազմում։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու