Երևան +11°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:00 25-05-2023

Մարկ Սաղաթելյանի կնոջ գումարները խարդախությամբ յուրացվում են․ դրանում իր մասն ունի նաև իրավական համակարգը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում մտադիր են կարճել դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Միքայելյան հաղորդման հիման վրա հարուցված վարույթը, որն արդեն 1 տարի 7 ամիս է` տեղից չի շարժվում։

Նունե Միքայելյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մարկ Սաղաթելյանի գումարները յուրացնում են, որ դրանում մաս ունի նաև իրավական համակարգը՝ քննչական մարմինները, որոնք շահագրգռված մասնակցում են յուրացման պրոցեսին։

«Սա հանցագործություն է, որին մասնակից է նաև Քննչական կոմիտեն, 1,7 տարի գործ են քննում, ինչ են արել՝ հայտնի չէ, Նունեի հետ անգամ մի առերես հարցաքննություն չեն արել։ Նրան թողել են քցված վիճակում, ստացվում է՝ նրան մի անգամ գցել են գործարարներ Կարեն և Լոլիտա Մանուկյանները, երկրորդ անգամ՝ ՀՀ իրավապահ համակարգը»։

Նա պատմեց, որ Մարկ Սաղաթելյանի մահից հետո նրա այրին՝ Նունե Միքայելյանը տեղեկանում է, որ Ռուսաստանում նա ունեցել է գումարներ, 167 հազար դոլարի կարգի ու ի պատիվ Մարկի՝ նրա ընկերներ այդ գումարները չեն յուրացրել, հայտնել են Նունեին, որ Մարկը գումար ունի ու ցանկություն են հայտնել փոխանցել կնոջը։

Կինը երբևէ որևէ նման գործարքների մեջ չի եղել ու ծանր պայմաններում էլ կորցրել էր ամուսնուն, նրա հետ սկսում են մտերմություն անել գործարարներ, մսամթերքի արտադրությամբ զբաղվող Լոլա և Կարեն Մանուկյանները։

Լոլա Մանուկյանի եղբայրը նախկինում Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանն է։ Նունեն նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես կարող է այդ գումարները փոխանցել, քանի որ մեծ գումարներ փոխանցելու դեպքում Կենտրոնական բանկի հետ կարող է խնդիր առաջանալ։



Իրավապաշտպանն ասաց, որ Մանուկյաններն առաջարկում են Նունեին՝ գումարներն իրենց փոխանցել ու խոստանում են այդ գումարները հանձնել Նունեին։

«Գումարները մաս-մաս փոխանցում են Կարեն Մանուկյանին, որից հետո, Նունեին հարցնում են, թե ինչպես է նա տնօրինելու գումարը։ Նունեն ասում է, որ մտադիր է անշարժ գույք գնել ու վարձով տալ, որ 2 երեխաներին կարողանա պահել, կամ պետք է բանկում դեպոզիտ դնի։

Մանուկյաններն ասում են, որ իրենք մտադիր էին վարկ վերցնել ու առաջարկում են գումարները թողնել իրենց մոտ՝ խոստանալով ամեն ամիս բանկի դեպոզիտի չափով գումար փոխանցել Նունեին։ Որոշ ժամանակ անց, երբ Նունեն այդ գումանարները հետ է ուզում, ասում են, որ իրենք խնդիրներ ունեն, որպեսզի Նունեն գումարները չկորցնի՝ համոզում են Նունեին իր ոսկեղենը գրավ դնել ու տոկոսները փակել։

Նրանից ևս 8 մլն դրամի ոսկեղեն են վերցնում ու նորից գրավ դնում, իրենց հարցերը լուծելու համար։ 2019 թ-ին, երբ Նունեն հետ է պահանջում թե գումարները, թե ոսկեղենը՝ Մանուկյաններն ասում են, որ Վահագնի թաղամասում տուն ունեն, որը ցանկանում են վաճառել, բայց այդ տան արժեքը 250 հազար է։ Առաջարկում են տունը գնել ու դրա համար իրենց հավելյալ 100 հազար ավելացնել։

Նունեն հայթայթում է գումարը։ Նրան տանում են իրենց ծանոթ նոտարի մոտ, ով նախապես տան փաստաթղթերը պատրաստած է լինում, Նունեն գործարքի ժամանակ նկատում է, որ գործարքի մեջ գրված է նվիրատվություն։

Նա առարկում է, ասում է, որ ուզում է, որպեսզի գումարի չափը՝ 260 հազար դոլարը արձանագրվի։ Նրան բացատրում են, որ այդ դեպքում նա ստիպված է լինելու հարկեր վճարել ու արդյունքում, ևս 100 հազար դոլարը վերցնում են։

Երբ Նունեն գնում է կադաստր՝ տունը ձևակերպելու, նրան ասում են, որ գույքը արգելանքի տակ է։

Սա դասական խարդախություն է, երբ մարդիկ նախապես միտում են ունեցել խաբելու։ Երբ Նունեն ետ է պահանջում գումարը, ասում է՝ գոնե 100 հազարը հետ տվեք, քանի որ այլ մարդուց է վերցրել՝ գործարարները հրաժարվում են տալ, ասում են, որ գումարներով տոկոսներ են փակել»։

Պողոսյանը նաև պատմեց, որ գործարարն ու իր կինը, որպեսզի ոչինչ չվերադարձնեն՝ դրանից հետո գնում են սնանկության ու սնանկ են ճանաչվում»։

2021-ին Նունեն հաղորդում է տվել հանցագործության մասին, 2 դրվագով էլ քրեական գործ է հարուցվել և խարդախությամբ և կեղծ սնանկությամբ, սակայն 1 տարի 7 ամիս է, որ այդ գործն իբրև թե քննվում է, բայց առերես հարցաքննությունից գուրծարարները խուսափում են։

«Հետաքրքրիր է, որ Կարեն Մանուկյանը սնակ է ճանաչվել, բայց Թուրքմենստանում մեծ բիզնեսներ ունի։



Ինչպես կարող է մարդը սնանկ լինի, եթե այլ պետությունում գործարար է ու մեծ բիզնես ունի։ Ընդ որում՝ սնանկության կառավարիչը Կարեն Մանուկյանի համակուրսեցին ու հարսանիքի քավորն է՝ Արայիկ Սարգսյան։ Հայաստանում այդքան սնանկության կառավարիչների մեջ հենց նա է այս գործի սնանկության կառավարիչը»։



Նա նաև նշեց, որ, երբ գործը ընթացքի մեջ էր, Վահագնի թաղմասի տունը վաճառվել է։ «Իրավապահներն անգամ կալանք չեն դրել գույքի վրա։ Ընդ որում՝ Լոլա Մանուկյանի հետ հանդիպել եմ, նա ասում էր, սնանկության կգնա ու իր տունն էժանով հետ կառնի։ Ակնհայտ է, որ Քրեական օրենսգիրքը 2 կողմ ունի ու ով ոնց ուզում է՝ կարդում է այն»։

Ամենից շատ դիտված