Ներքին 2 տարի առաջ - 22:44 22-04-2024

Մենք տեսնում ենք ԵՄ-ի հետ մերձեցում, բայց դրանում արտառոց ոչինչ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նույնիսկ շատերը նշում են, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները շատ սերտացել են, իրականում հեղափոխությունից առաջ Հայաստանը և ԵՄ-ն իրար հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր, և այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր Կառավարության վրա ընկավ:

Իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու: Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում: Եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, այլ դա մեզ համար ռազմավարություն է: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որն էական է, և այդ հանգամանքն արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է:

Անկեղծ ասեմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, այո, բայց միայն մենք չենք դիվերսիֆիկացնում, գործնականում աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները, նույնիսկ նրանք, որոնք մինչև 2022 թվականը համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված են: Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, և իհարկե, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ հետագա մերձեցմանը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: «Հիմա մենք, կարծես թե գնում ենք այդ ճանապարհով, ընդ որում, սա շատ կարևոր է արձանագրել՝ հրապարակային ճանապարհով, որովհետև մեզ և Եվրամիությանը, հատկապես ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, վերագրում են ինչ-որ «գաղտնի համաձայնություններ» և այլն: Շատ կարևոր է արձանագրել, որ մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է, և մենք օրակարգերը թափանցիկ հրապարակել ենք, արդյունքներն էլ ենք թափանցիկ հրապարակել: Եվ այո, որոշակիորեն տեսնում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցում, բայց այդտեղ, իմ արձանագրմամբ, արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որովհետև դա մի կուրս է, որը Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ նոր չի որդեգրել»,-նշել է ՀՀ վարչապետը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները