Ներքին 3 տարի առաջ - 08:29 22-05-2023

ՌԴ-ին ապրանքներ մատակարարելու պատճառով հայ ներկրողները խնդիրներ ունեն

Oragir.news-ին տեղեկություններ են հասել, որ հայ ավտոներկրողները ԱՄՆ-ից մեքենա ներկրելիս լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ գործող սանկցիաների պատճառով այլեւս չեն թույլատրում ԱՄՆ-ից մեքենա ներկրել, քանի որ դրանք հետո ուղարկվում են ՌԴ։

ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ հենց այդպես էլ վարվում են․ Հայաստանով են պատվիրում մեքենա, ապա տեղափոխում ՌԴ։

Ի դեպ, այս սահմանափակումները ոչ միայն մեքենաներին են վերաբերում, այլեւ զանազան սարքավորումների, նյութերի։

Մեր լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ ցանկանում էր իր խանութի համար մեծ քանակի պահեստամասեր պատվիրել, քանի որ ռուս գործընկերների հետ պայմանավորվածություն ուներ, սակայն Գերմանիայում գտնվող ընկերությունը իսկույն տարակուսեց պատվերի ահռելի չափից, այն համեմատեց նախորդ պատվերների հետ եւ մերժեց նման քանակի ապրանքի մատակարարումը։

ՌԴ ապրանքներ մատակարարելու սանկցիաները Հայաստանի միջոցով շրջանցելու պատճառով այս խնդիրները եւ սահմանափակումները գործում են մի շարք ոլորտներում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը