Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:56 18-05-2023

Ապօրինի անտառահատումների գործով մեկ անձ 3 տարով ազատազրկվել է, 4-ը՝ տուգանվել

«Հայանտառ»-ի Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ, պետությանը պատճառվել է 1 մլն 200 հազար դրամի վնաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով Գետիկի անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբերը, հրահանգել է նույն անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Ս.-ին թույլատրել Ճամբարակի բնակիչ Վ.Ս.-ին կատարել ապօրինի ծառահատում: Արդյունքում, Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ և տեղափոխել Ս.Ե.-ի կողմից շահագործվող փայտի արտադրամաս:

«2020 թվականի օգոստոս-սեպտեմբերին անտառապետ Ն.Մ.-ին և անտառապահ Ս.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), քաղաքացի Վ.Ս.-ին՝ 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում կազմակերպելը), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծիքի դրդչություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացի Ա.Ս.-ին ու Ա.Ա.-ին` 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը):

2020 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը (վարույթ) մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2023 ապրիլի 4-ին դատարանի դատավճռով Վ.Ս.-Ն, Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն, Ն.Մ.-ն, Ս.Ս.-ն մեղավոր են ճանաչվել վերագրվող արարքների կատարման մեջ: Վ.Ս.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, Ա.Ս.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ա.Ա.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ն.Մ.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով, Ս.Ս.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Ս.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ դատաքննության փուլում:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի