Բաբայանը շատ խոսել է, բայց ոչինչ չի արել․ նա չի վայելում արցախցիների համակրանքը
copy image url

Բաբայանը շատ խոսել է, բայց ոչինչ չի արել․ նա չի վայելում արցախցիների համակրանքը

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 15:41 16-05-2023
Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքը աչքի չէր ընկում մասնակիցների թվով։ Հանարահավաքից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ գրառմամբ, որով հավաքի ներկայացուցիչներին առաջարկում էր մայիսի 16-ից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ՝ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն Oragir.News-ի հետ զրույցում, ամփոփելով տեղի ունեցած հավաքի արդյունքները և խոսելով այն մասին, թե ինչու էին քիչ թվով արցախցիներ մասնակցում հանրահավաքին, ասաց. «Նախ՝ զարմանալի չէր, որ չէին մասնակցում, որովհետև այդ հանրահավաքը Արցախի այսպես կոչված նախագահ Արայիկ Հարությունյանի սրտով էլ չէր, իսկ Արցախում վարչական լծակը շարունակում է բալոր հանրային գործընթացներում գերակահ լինել»,- ասաց Քանանյանը և հավելեց, որ սա ոչ զգալի, բայց պատճառներից մեկն է։

Որպես երկրորդ պատճառ քաղաքագետը նշեց այն, որ Սամվել Բաբայանը առանձնապես մեծ համակրանք չի վայելում Արցախում։ «Նա ոչ միայն նախապես հեղինակազրկված էր պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ, այլև վերջին պատերազմին նախորդած և հաջորդած տարիներին։ Նա չափազանց շատ խոսել է, բայց ոչինչ չի արել և հատկապես նոյեմբերի 9-ին, երբ հզոր կամային դեմք էր անհրաժեշտ, որը պիտի կանխեր Նոյեմբերի 9-ի իրագործումը, Սամվել Բաբայանը ընդամենը նստած էր Երևանում, ուստի Սամվել Բաբայանից որևէ լուրջ ակնկալիք սպասելը մեղմ ասած անլուրջ է, բացի դրանից ցավալի է։

Սամվել Բաբայանի Արցախում հայտնվելը պարզապես ցույց է տալիս, որ նա կամենում է մրցել Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի հետ՝ Ադրբեջանի հաճախորդ դառնալու և նման մի փոքր ավելի հարմար պայմաններով Արցախը Ադրբեջանի վարչական իշխանության տակ փոխանցելու հարցում։

Իմ գնահատմամբ շատ նողկալի մրցակցություն է, ինձ թվում է, որ բոլոր դեպքերում այն անտարբերությունը, որը եղել է Սամվել Բաբայանի երեկվա հանրահավաքի նկատմամբ մինչև իսկ արցախցիների մասնակի խոհեմության ցուցիչն է»,- ասաց Բաբայանը։

Խոսելով նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից Քանանյանն ասաց, որ ՀՀ վարչապետը ոչ հայանպաստ դիրքերից հանդես եկող անձնավորություն է։ «Հայաստանն է նախաձեռնողաբար կամենում խաղաղության պայմանագիր 29,000 քառակուսի կիլոմետր սահմանների մեջ, իսկ մյուսներն էլ շատ գոհ են այս դիրքորոշումից, որովհետև այն նվազագույն գլխացավանք հարուցող դիրքորոշում է, բոլոր դեպքերում բառերը և արտահայտությունները միանգամայն դատապարտելի և մերժելի են, բայց ես երրորդական նշանակություն եմ ընծայում դրանց, քանի որ հիմնական խնդիրը և պետության հիմնական թշնամին ներկայիս ՀՀ վարչապետն է։ Նախ Հայաստանը պետք է հանդես գա սկզբունքային և Հայաստանի կենսական շահերից բխող դիրքորոշումներով»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված 
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան