Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:38 13-05-2023

100% վստահեցնում եմ՝ մեր հաղթանակները շատ հեռու չեն․ Ռազմիկ Պետրոսյան

Թշնամի Ադրբեջանը մայիսի 11-ից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ:

Արագածոտնի նախկին մարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, Պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային վիճակին, ասաց․ «Որպես զինվորական դեռ այն ժամակներից ճանաչում եմ այդ տականքներին, սա նրանց նույն ձեռագիրն է, փորձում են ուժի ցուցադրում անել, բայց սեպտեմբերի դեպքերից հետո իրենք կամաց-կամաց զգում են, որ իրավիճակ է փոխվել, մեր բանակն այդ շոկից դուրս է եկել։

Իրենք փորձում են ատամ ցույց տալ, փորձում են իրենք իրենց ներքին վախերը հաղթահարել, թե իբր իրականում ուժեղ են, բայց հիմա՝ հատկապես վերջին 2-3 օրվա մեջ, տեսան, որ մեկին տասը հարված են ստանում, զգացին, որ իրավիճակ է փոխվում։

Մենք 90-ականներին ունեցել ենք նախադեպ, խնդիրներ ունեինք, թվում էր, թե վերջն է, բայց համախմբվեցինք ու խնդիրը լուծեցինք, ունեցանք հաղթանակ։ Հիմա այդ նույն փուլն է, բեկումնային պահն է։ Հիմա բոլորս՝ թե լրագրող, թե հացթուխ, բոլորս պետք է զինվոր լինենք, բոլորիս խոսքը բանակին պետք է ոգևորող լինի, զինվորին փառաբանող լինի, առավել ևս, երբ բանակն իր մեջքն ուղղել է։

Մեզ մնում է միայն, որ նոր հաղթանակներ արձանագրենք, մենք նախահարձակ չենք լինում, բայց իրենք տալիս են դրա հնարավորությունը և առաջիկայում մենք նոր հաղթանակներ ենք ունենալու, դրա համար իմ խնդրանքն է, որ բանակի կողքին լինենք։ Ես հպարտ եմ մեր զինվորով, մեր սպայով, մեր բանակով ու մեր ազգով, դրա համար պետք է կարողանանք միասնական լինել։

1992 թվին մենք այս ամենի միջով անցել ենք, տեսել ենք, թե ինչ է նշանակում համախմբված ձևով խնդիրներ լուծել, հիմա մենք այդ փուլում ենք։ Ոնց որ այն ժամանակ եղավ Վազգեն Սարգսյանի կոչը՝ մահապարտներ հավաքելու, հիմա էլ մեր ներքին հավատն է, նորից Վազգենի ոգով հավաքվել ենք իր շուրջ՝ աշխարհազորով, բանակով իրար հետ ենք, այնպես որ մենք նոր հաղթանակներ արձանագրելու ենք»։

Հարցին՝ այս օրերին եղե՞լ եք սահմանում, տեղում ծանոթացե՞լ եք իրավիճակին, Ռազմիկ Պետորսյանը պատասխանեց․ «Ես հենց հիմա հետ եմ գալիս, Վարդենիսով եկել եմ Եղեգնաձոր, Ջերմուկ, հիմա հետ եմ գալիս»։

Դիտարկմանը, որ թեպետ դուք համախմբման կոչ եք հնչեցնում, բայց բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, շարքային քաղաքացիներ ասում են, որ այդ համախմբումն այս իշխանության օրոք հնարավոր չէ, նրանք մեղադրում են Փաշինյանին և իր թիմին, ասում են՝ չեն հասկանում, թե դիվանագիտությունից, թե ռազմական գործից այդ թվում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ռազմիկ Պետրոսյանն ասաց․ «Մենք ոչ մեկս էլ զինվորականներ չէինք Սպարապետի գլխավորությամբ, բայց դա չխանգարեց, որ մենք հաղթեինք, ընդամենը բոլորս մի ձև պետք է սիրենք հայրենիքը, այ այդ տեսակի խնդիր կա, թե չէ ես պրոֆեսիոնալ զինվորներ գիտեմ, որ նրանք այսօր նույնիսկ չարիք կարող են լինել, մենք դա էլ ենք տեսել ժամանակին․․․ Մենք կարճ ժամանակում նորանոր հաղթանականեր ենք արձանագրելու»։

Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետորսյանին հարցեցինք, թե ի՞նչ ակնկալիք ունի Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Շառմ Միշել հանդիպումից։ «Մենք պետք է հզոր բանակ ունենանք, նախ տնտեսությունը հզորացնենք, որ բանակը հզորացնենք, որպեսզի մեր քաղաքական այրերը կարողանան դուխով քաղաքականություն վարել։ Մենք այսօր հնարավորություն ենք տալու, որպեսզի բարձր տոնով, հպարտ կեցվածքով, ձեռքը սեղանին խփելով բանակցեն, որը ունեցել ենք 90-ականների երկորրդ կեսին։

Նիկոլ Փաշինյասնը կարո՛ղ է ձեռքը խփելով բանակցել, մենք կարճ ժամանակ հետո դրա ականատեսը կլինենք, մեր այս հաղթարշավն էլ է դրան նպաստում։ Նրանք նույն վախկոտ թուրքն են, մենք էլ նույն հաղթած հայն ենք․․․ Մեր ակնկալիքներն առաջնագծից է՝ զինվորից ու սպայից, իսկ մեր իշխանություններին վստահում ենք ու վստահ եմ, որ իրենք այնպես կանեն, ոնց որ մենք ենք ուզում։ Կարճ ժամանակ անց մենք պետք է հաղթարշավ ունենանք թե դիվանագիտության մեջ, թե առաջնագծում»,- ասաց Պետրոսյանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում, մասնավորապես Տեղ գյուղում, որի ուղղությամբ 1 ամիս առաջ թշնամին առաջխաղացում ունեցավ, Ռազմիկ Պետորսյանը պատասխանեց․ «Հենց հիմա բոլոր տեղերում էլ աշխատում ենք, ինժեներական աշխատանքներ ենք կատարում։ Մենք խնդիր չունենք, ոչ մի բանից վախենալու բան չունենք»։

Հակառակորդն ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և ամրապնդվեց, առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք, որ թշնամին հետ կշպրտվի, հարցրեցինք Ռազմիկ Պետորսյանին։ «Ես 100% վստահ եմ ու վստահեցնում եմ՝ մեր հաղթանակներն առջևում են ու շատ հեռու չեն․․․»։