Ներքին 3 տարի առաջ - 01:00 13-05-2023

Ֆեյսբուքահայերը խառն են․ Տիգրան Ավինյանի՝ տատիկի լավ թոռնիկ լինելու թեզն են առաջ քաշել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» դեմ հայց է ներկայացրել՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։

Ինչպես և սպասելի էր, Ավինյանի քայլն անմիջապես բախվեց քննադատական մեծ ալիքի․ գրառումներ, մենաբանություններ ֆեյսբուքյան տիրույթում՝ քայլից հետ կանգնելու։ Ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներից մեկը, սակայն, առանձնացվեց մյուսներից և քննարկումը թեքեց իր կողմը։

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է անում․ « Երևի նկատած կլինեք, որ ի տարբերություն բոլոր ՔՊ-ականների, անհատապես Ավինյան Տիգրանին ես երբևէ չեմ անդրադարձել, չեմ վիրավորել կամ քննադատել: Դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ մենք միասին ենք սովորել Սլավոնական համալսարանում, ունեցել ենք նորմալ հարաբերություններ, ունենք ընդհանուր մոտիկ ընկերներ, ժամանակ առ ժամանակ եղել ենք միասին ինչ-որ առիթների: Երկրորդն այն է, որ ինքն իր վարքագծով, ի տարբերություն կառկառուն ՔՊ-ականների, տվել ա հնարավորություն չանդրադառնալ իրեն ու վատ չզգալ էդ առիթով, չհամարել, որ անկեղծ չեմ ինքս ինձ հետ։ Այսօր կարդացի Davit Sargsyanի դեմ իր ներկայացրած հայցի մասին՝ «գործարար համբավն արատավորելու» հիմքով:

Դատարանը 9 մլն կալանք է դրել Դավիթի անձնական հաշվի, բնակարանի վրա, նաև 168.am-ի հաշվեհամարի վրա է դրվել նույն արգելանքը: Ակնհայտ է, որ գործը կարող է տևել տարիներ ու ըստ այդմ, նույնիսկ այն պարագայում, որ սա անհեթեթ գործ է, լրագրողն ու լրատվականը կրելու են ծանր ֆինանսական զրկանքներ: Սա բացեիբաց ճնշում է լրատվական դաշտի, խոսքի ազատության վրա:

Tigran Avinyan չգիտեմ որ դեբիլն ա քեզ խորհուրդ տվել ներկայանալ իբրև գործարար ու պաշտպանել համբավդ, երբ դու փոխքաղաքապետ ես, բայց էս ճանապարհով դա անելը կրկնակի էշություն ա: Կոչ եմ անում քեզ, որպես երբեմնի ադեկվատ մարդու (շուտվանից չենք շփվել, չգիտեմ հիմա ինչ վիճակ ա), հետ կանգնել այդ գաղափարից, դադարեցնել էս հիմար գործընթացը:
Եթե դա չարվի, ես այլևս անկարող եմ լինելու պահպանել որևէ տեսակ սոլիդարություն քո անձի հանդեպ, անկախ մեր ընդհանուր ընկերներից, կամ քաղաքականությունից դուրս քո հանդեպ ունեցած իմ վերաբերմունքից:
Հուսամ ադեկվատությունդ չես կորցրել»։



Սաղաթելյանի գրառումը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց ֆեյսբուքահայության կողմից, ավելին, ստիպեց, որ օգտատերերի մի մասը կասկածի տակ դնի նրա ընդդիմադիր լինելը։

Օգտատերերից ոմանք հենց գրարռման մեկնաբանություններում են արտահայտել իրենց զարմանքը Ավինյանի հանդեպ դրսևորած դրական կարծիքի համար, իսկ ոմանք էլ ամդրադարձել են առանձին գրառումներով։

Օրինակ, փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ում զարմացրել է տեսակետը, որ Ավինյանը ՔՊ-ի հայտնի անհաջողների նման չէ պատասխան գրառմամբ ներկայացրել է, թե ՔՊ հայտնի դեմքերից ում հետ է ժամանակին մտերիմ հարաբերություններ ունեցել, բայց դա պատճառ չի հանդիսացել հրապարապարակային կոշտ քննադատել նրանց և նույնն անել նաև անձնական խոսակցությունների ժամանակ։



Բաբայանի կարծիքը կիսում է նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։ Վերջինս նույնպես գրառմամբ անդրադարձել է թեմային՝ նշելով, որ ՔՊ-ականներից ոմանց հետ ինքն էլ ժամանակին շփում և ջերմ հարաբերություններ է ունեցել, բայց չի մոռանում, որ մրանք այսօր Արցախը թշնամու բերանում թողնելու թիմի կարկառուն անդամն են, ընդդիմությանը և զոհվածների ծնողներին ծեծելու դեպքով գառի խաղաղ դեմքով լռողները....



Ֆեյսբուքյան իրարանցում ստեղծած Վազգեն Սաղաթելյանի պատասխան գրառումը ևս չուշացավ։ «Ելնելով նրանից, որ Ավինյան Տիգրանը իր վարքագծով օբյեկտիվորեն ոչ Վահագն Ալեքսանյան ա, ոչ Տարոն Չախոյան, Գռզո կամ ոչ այլ ՔՊ բոզի տղա, ապա հաշվի առնելով մեր երբեմնի անձնական հարաբերություններն ու ընդհանուր մոտիկ ընկերների հանգամանքը, ես այս ողջ շրջանում դրևւորել եմ որոշակի զսպվածություն իր անձի հանդեպ: Ի՞նչ կա ստեղ չհասկանալու արա, տուպոյ ե՞ք: Եթե ինքը լիներ օրինակ էն երեքից մեկը, ոչ մի ընդհանուր ընկեր չէր օգնի, էլ ո՞նց ասեմ որ պարզ լինի էս տարրական միտքը»,- գրել է Սաղաթելյանը՝ գրառման վերջում շեշտելով․ «Ինչ վերաբերում ա Ավինյանին: Սա ասում եմ մեր ընդհանուր ընկերներին ի գիտություն: Եթե լրագրողի հանդեպ դատական հայցը հետ չվերցրեց՝ ինձնից նեղանալ չլինի: Հավասարության նշան եմ դնելու մնացած բոլոր ՔՊ-ականների հետ՝ համապատասխան հետևանքներով...»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից