Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:10 12-05-2023

Ականանետների կիրառման նպատակը մեր բնագծի առաջին էշելոնի հանդեպ գերակայության հաստատումն է

«Ադրբեջանի զինված ուժերը մարտական խնդիր են փորձում իրականացնել՝ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմակա փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Սոթքում լարվածություն ստեղծման նպատակներից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ՝ վաղ առավոտից, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ականանետների կիրառման նպատակը մեր պաշտպանական բնագծի առաջին էշելոնի նկատմամբ գերակայություն հաստատելն է և, կարծում եմ, Սոթք հանքավայրը ամբողջոիթյամբ իրենց վերահսկողության ներքո պահելը։ Այն լուրերից, որոնք երեկ տարածվել էին պաշտոնականով, դա էր տեսանելի»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

Դիտարկմանը, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ հայկական կողմը հաջողություններ է գրանցել, տեխնիկա է խոցել, ռազմական փորձագետը արձագանքեց.

«Մենք իմացանք, որ այսօր ևս երկու վիրավոր ունենք, հակառակորդը թռչող անօդաչու է օգտագործում, իսկ զինտեխնիկայի մասով ես պաշտոնական հայտարարություն չեմ տեսել, ինչ-որ տեսանյութեր պտտվում էին՝ ադրբեջանցիների կողմից նկարված, բայց դրանցից չի երևում, որ մեր զինուժը ադրբեջանական զրահատեխնիկա է խոցել»,- ասաց Նահապետյանը և հավելեց, որ քանի դեռ պաշտոնական հրապարակում չկա այդ մասին չի խոսի։

Հարցին, թե ինչ է կարծում՝ Սոթքում տեղի ունեցողը կարո՞ղ է սերտաճել, Նահապետյանը պատասխանեց.

«Չեմ բացառում՝ հաշվի առնելով այս տարածաշրջանը, որոշ զարգացումներ, մոտակա հանդիպումները՝ Բրյուսել, Մոսկվա, Թուրքիայի ընտրությունները, Ուկրաինայում լրջագույն տեղեկատվական արտահոսքերը։ Այս ամենը, եթե համատեղենք, հնարավոր է՝ որոշաակի առումով փորձ արվի, հավանականությունը քիչ եմ համարում, բայց չեմ բացառում, և ոչ միայն Սոթքի ուղղությամբ՝ այսինքն գործողությունների աշխարհագրությունը բավականին մեծ կարող է լինել, եթե արվի»,- ասաց Նահապետյանը։

Խոսելով այն մասին, որ հայկական մեդիադաշտում հաճախակի են ռազմական գործողությունների մասին ոչ ճիշտ ինֆորմացիաներ տարածվում՝ Նահապետյանն ասաց. «Սա ՊՆ-ի համապատասխան կառույցի՝ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և նախարարի մամուլի խոսնակի բացթողման հետևանք է, նմանատիպ աշխատանքները կարելի է դյուրին կերպով կանոնակարգել և նմանատիպ արտահոսքերի դեմը առնել»։

Նահապետյանը հավելեց, որ ինքը առաջին պատերազմի ժամանակ այդ կառույցի ղեկավարն է եղել և հրաշալի պատկերացնում է, թե ինչպես կարելի է համագործակցելով ԶԼՄ-ների հետ և նման խնդիրներից խուսափել։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ