Ամերիկյան կողմի մեկնաբանությունները հակասում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին
copy image url

Ամերիկյան կողմի մեկնաբանությունները հակասում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին

Արտաքին 2 տարի առաջ - 19:00 10-05-2023
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնության են եկել հնարավոր խաղաղության պայմանագրի որոշ պայմանների շուրջ։ Ամերիկացի պաշտոնյան կառուցողական էր անվանել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին բանակցությունները՝ նշելով, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում կողմերը կարող են համաձայնության գալ։

Պատելը միևնույն ժամանակ ասել էր, որ կողմերը շարունակում են փոխգործակցությունը։ «ԱՄՆ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել կայուն և կայուն խաղաղության», - վստահեցրել էր նա։ Վերջինս նաև հավելել էր, որ, ըստ Վաշինգտոնի, Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրները լուծելու և կայուն խաղաղության հասնելու համար։

Նկատենք, որ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններին։ Մասնավորապես պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Բացի այդ նշվել է, որ նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել էր, որ բանակցությունները չեն արդարացրել Բաքվի սպասելիքները։ Նա ընդգծել էր, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։

Սակայն Բայրամովը իր այսօրվա հայտարարությունում նշել էր, որ Վաշինգթոնում կայացած բանակցություններում հաջողվել է մեկ քայլ առաջ շարժել։ Նա շեշտել էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանը վերադարձել է բանակցային սեղանի շուրջ։ Բայրամովի խոսքով՝ Վաշինգթոնում բավականին ինտենսիվ քննարկումներ են ծավալվել խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք ընդգրկել են մի շարք կետեր եւ կարևոր պահեր։ «Չի կարելի ասել, որ մենք լիովին պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջև բավականին տարբերություններ կան, սակայն այս բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի առանձին կետերի շուրջ։ Մենք ևս մեկ քայլ առաջ ենք կատարել, սակայն գործընթացին պետք է իրատեսորեն մոտենանք։ Իհարկե լավ կլիներ և մենք կցանկանայինք, որ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվեինք մեկ հանդիպման ընթացքում։ Ադրբեջանն անընդհատ ցույց է տալիս իր հավատարմությունը խաղաղության գործընթացին»,- ասել էր նա։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգները փորձում է ամեն կերպ առաջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները և հասնել նրան, որ հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագիրը ստորագրվի հենց վաշինգթոնյան, կամ բրյուսելյան հարթակներում։ Կարծում ենք, որ կողմերը դեռևս հեռու են խաղաղության պայմանագրի ստորագրման փուլից, սակայն առաջիկայում սպասվում են ակտիվ բանակցություններ, որոնց հետևանքները դժվար կլինի կանխատեսել։

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի երկու հայտարարություններին, որոնք որոշակիորեն հակասում են միմիյանց, ապա ամենայն հավանականությամբ Ադրբեջանին հաջողվել է բանակցային հարթակներում իր համար ցանկալի որոշ արդյունքների հասնել, ինչի արդյունքում էլ հայտնում է որաշակի առաջընթացի մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:19 Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը