Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:25 13-06-2021

Բրիտանիայի ԱԳՆ-ում վիրավորական են համարել Մակրոնի մեկնաբանությունները Իռլանդիայի վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը «վիրավորական» է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունն այն մասին, որ Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի մաս չէ: Այդ մասին հաղորդում է «BBC» - ն:

Նշվում է, որ Մակրոնը նման հայտարարություն է արել G7- ի գագաթնաժողովի ժամանակ: The Telegraph պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս խոսքերից «կատաղել է»:

Վեճը տեղի է ունեցել Brexit- ից հետո Հյուսիսային Իռլանդիայի հետ շարունակական խնդիրների ֆոնին: Ըստ Ռաաբի, Եվրամիությունը «երկար տարիներ» Հյուսիսային Իռլանդիան համարել է «ինչ-որ առանձին երկիր»:

Միևնույն ժամանակ, Ելիսեյան պալատում նշել են, որ Ֆրանսիայի նախագահը նկատի է ունեցել Միացյալ Թագավորության «աշխարհագրական տարածքը» (Հյուսիսային Իռլանդիան կղզի է, որը գտնվում է երկրի մնացած մասից հեռավորության վրա):

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի