Արտաքին 3 տարի առաջ - 14:00 10-05-2023

Վաշինգթոնում կայացած բանակցություններում հաջողվել է մեկ քայլ առաջ շարժվել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Վաշինգթոնում կայացած բանակցություններում հաջողվել է մեկ քայլ առաջ շարժել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Բայրամովը շեշտել է, որ Միացյալ Նահանգներում բանակցություններ են ընթացել խաղաղության պայմանագրի շուրջ, և Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հետ կապված նախաձեռնություններ են առաջ քաշվել։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ այդ մասին բարձրաձայնել է 2021 թվականին, իսկ նախորդ տարվա փետրվարին նա առաջ է քաշել հինգ հիմնարար սկզբունքները։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2022 թվականին առաջին անգամ Ժնևում են մեկնարկել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որտեղ բանակցություններ սկսվեցին Ադրբեջանի կողմից ներկայացված ընդլայնված հիմնարար սկզբունքների շուրջ, այնուհետև նոյեմբերին Վաշինգտոնում կայացավ հաջորդ հանդիպումը։ Նա հայտնել է, որ դեկտեմբերին Մոսկվայում պետք է կայանար երրորդ հանդիպումը, սակայն հայկական կողմը բոյկոտեց այն՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, ուստի վեց ամիս շարունակ նման բանակցություններ չէին անցկացվում։

Վերջինս միևնույն ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանը վերադարձել է բանակցային սեղանի շուրջ։ Նա նշել է, որ Վաշինգթոնում բավականին ինտենսիվ քննարկումներ են ծավալվել խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք ընդգրկել են մի շարք կետեր եւ կարևոր պահեր։

«Չի կարելի ասել, որ մենք լիովին պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջև բավականին տարբերություններ կան, սակայն այս բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի առանձին կետերի շուրջ։ Մենք ևս մեկ քայլ առաջ ենք կատարել, սակայն գործընթացին պետք է իրատեսորեն մոտենանք։ Իհարկե լավ կլիներ և մենք կցանկանայինք, որ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվեինք մեկ հանդիպման ընթացքում։ Ադրբեջանն անընդհատ ցույց է տալիս իր հավատարմությունը խաղաղության գործընթացին »,- եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Բայրամովն օրեր առաջ հայտարարել էր, որ Վաշինգթոնում կայացած բանակցություններում արձանագրված առաջընթացը չի արդարացրել Բաքվի սպասելիքները։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում