Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:14 13-03-2023

Էս խոսակցությունը մեկ ամիս առաջ է եղել, ոչ մի բան տեղից չի շարժվել. մեր տարածքը պահեստ չի կարող ծառայել. քաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դիմելով քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանին, հետաքրքրվեց` ի՞նչ է արվել «Երևանտրանսում» գովազգային վահանակների հետ, այնտեղ դատական գործ էլ կար, ասել էին, կգան կտանեն դրանք։

Ի պատասխան վրչության պետը հայտնեց, որ գրություն են գրել «Էլիա» ՍՊԸ-ին. «Փաստաթուղթ էինք ուզել, որ այդ գովազդային վահանակներն իրենցն է: Իրենք իրենց հիմնավոր փաստաթղթերը կներկայացնեն և իրենց վահանակները կտանք իրենց»։

Քաղաքապետն էլ նշեց, որ այդ խոսակցությունը մեկ ամիս առաջ է տեղի ունեցել և ոնց հասկանում է` ոչ մի բան տեղից առաջ չի շարժվել: «Իրավաբանական վարչություն, այսքան չենք կարող սպասել, դիտարկեք հարցը, եթե պետք է՝ մտնենք դատարան գովազադային վահանակները տիրազուրկ ճանաչենք: Չենք կարող սպասել, թե երբ են փաստաթղթերը բերում: Մեր տարածքն իրենց համար պահեստ չի կարող ծառայել: Եթե իրենց ապրանքն է, թող տանեն, եթե չէ՝ տիրազուրկ ճանաչենք, համապատասխան գործողութուններ անենք»,- ասաց քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից